Սևան Ազգային Պարկի Թանգարան
1996թ-ին հիմնադրվում է Սևան ազգային պարկի թանգարանը։ Այստեղ կարելի է տեսնել և ծանոթանալ Սևան ազգային պարկի բուսաբանական և կենադանական աշխարհի հետ։ Նաև կարելի է ուսումնասիրել տարածաշրջանի պատմությունը և մարդկանց կենցաղը տարբեր ժամանակներում։ Առանձնանում է թանգարանի թռչունների հարուստ հավաքածուն։
Թանգարանի հավաքածուից կարելի է իմանալ, որ Սևանի առաջին բնակիչները եղել են մալականները, իսկ ամենառաջին բնակիչը եղել է Եսայի Երշովը։
Չի կարելի անտարբեր անցնել Սևանա լճի ամենամեծ Իշխան ձկան կողքով, քանի որ նրա քաշը միջինում 16կգ է, իսկ երկարությունը միջինում հատում է 95սմ-ը։ Այստեղ կարելի է տեսնել ավազանի էնդեմիկ ծառատեսակները և քարատեսակները։
Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամերը՝ 09:00-18:00
Ընդմիջում՝ 13:00-14:00
Էքսկուրսիայի համար գրանցվել նախորոք։
Կա հայերեն և ռուսերեն լեզուներով էքսկուրսւաներ։
Մուտքը ազատ է։